Կարծիք. Ադրբեջանը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
Փաստի վկայություն հանդիսանում է այն, որ միայն այս տարվա հոկտեմբերի առաջին չորս օրերին Ադրբեջանը երկու անգամ հանդիպել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
«Հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վելիևը հանդիպեց ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Ադամչակին։ Քննարկվել են ռազմական համագործակցության, ռազմական կրթության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՆԱՏՕ-ի սպաները կշարունակեն պատրաստել ադրբեջանական զինվորականներին, իսկ Բաքուն կզարգացնի իր ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։
Միայն չորս օր առաջ, հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի ՆԱՏՕ-ում պատվիրակության ղեկավարը՝ Հուսեյնզադեն, հանդիպում է անցկացրել դաշինքի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները»,- նշեց Մելքոնյանը։
Քաղաքագետը ընդգծում է, որ Բաքվի պատրաստվածությունը, ինչպես նաև Իսրայելից և Թուրքիայից զինվորական թռիչքների ավելացումը, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ծրագրերի ընդլայնումը պահանջում են ավելի ուշադիր հետևել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին։